Հորդառատ անձրևները խոնավության այնպիսի մակարդակ են ստեղծել Հարավային Ամերիկայում, որ ծաղկում են անգամ անապատները:
Հորդառատ անձրևները խոնավության այնպիսի մակարդակ են ստեղծել Հարավային Ամերիկայում, որ ծաղկում են անգամ անապատները: Չիլիի տարածքում գտնվող Ատակամա անապատն աշխարհի ամենաչորային վայրերից է, սակայն եղանակային լավ պայմաններն իրենց ազդեցությունն են թողել անգամ բուսականությունից զուրկ ավազուտում: Ծաղիկներով ծածկված անապատը գրավել է հազարավոր զբոսաշրջիկների ուշադրությունը: Երկրում ծաղիկների հետ միասին ծաղկում է նաև տուրիզմը: