Նախնական տվյալով՝ փոթորկի պատճառած վնասը հասնում է 40 միլիարդ դոլարի:
Ամերիկյան Տեխասում աճում է «Հարվի» ավերիչ փոթորկի զոհերի թիվը: Ոստիկանությունը արդեն հաղորդում է 5 զոհի մասին: Փոթորկի հետևանքով կան տասնյակ վիրավորներ ու անհետ կորածներ: Նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել Տեխասում: Հարյուրավոր բնակիչներ տարհանված են: Նախնական տվյալով՝ փոթորկի պատճառած վնասը հասնում է 40 միլիարդ դոլարի: