26-ամյա Արտակ Բիշարյանը երեկ մահացել է Ստեփանակերտի հոսպիտալում:
Բժիշկներին չի հաջողվել փրկել օրեր առաջ հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի կյանքը: 26-ամյա Արտակ Բիշարյանը երեկ մահացել է Ստեփանակերտի հոսպիտալում: Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արտակ Բիշարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով՝ սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար: