Հրշեջ-փրկարարների ուժերով իրականացվում է հետախուզություն, սահմանված է շուրջօրյա հերթապահություն:
Բնապահպանության նախարարությունից տեղեկացնում են, որ Խուստուփ արգելավայրում ծուխն ակտիվացել է: Հրշեջ փրկարարներն ու համալիրի աշխատակիցները տարածքում են, հրդեհաշիջման աշխատանքներն ընթացքի մեջ են: Հանրապետության տարբեր մարզերից երեկ ու այսօր մի շարք ահազանգեր են ստացվել տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Դրանք մեկուսացվել ու մարվել են: Խոսրովի պետական արգելոցում այս պահի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չկան: Հրշեջ-փրկարարների ուժերով իրականացվում է հետախուզություն, սահմանված է շուրջօրյա հերթապահություն: