Ադրբեջանում վնասազերծել են երկրի քաղաքացի, ծայրահեղական Յաշար Ջավադովին:
Ադրբեջանում վնասազերծել են երկրի քաղաքացի, ծայրահեղական Յաշար Ջավադովին, որի անունը կապվում է արտասահմանում իրականացված ահաբեկչությունների ու զինված հակամարտությունների հետ,- հայտնում է Թրենդ գործակալությունը: Ձերբակալության ժամանակ նա փորձել է կրակել անվտանգության աշխատակիցների ուղղությամբ և սպանվել է: