Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ քննարկել են հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք «Որոնում» մարտավարական և ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ «Փոխգործակցություն» համատեղ զորավարժությունների նախապատրաստման խնդիրները:
Յուրի Խաչատուրովը Երևան է ժամանել՝ աշնանը Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի ու ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության քարտուղարների խորհուրդների համատեղ նիստի նախապատրաստման հարցերը քննարկելու համար: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ քննարկել են հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք «Որոնում» մարտավարական և ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ «Փոխգործակցություն» համատեղ զորավարժությունների նախապատրաստման խնդիրները: