Մեհման Ալիևին մեղադրում են հարկերից խուսափելու և լիազորությունները չարաշահելու համար։
Ադրբեջանի իրավապահների թիրախում հայտնված «Թուրան» անկախ գործակալության տնօրենը 3 ամսով կալանավորվել է: Մեհման Ալիևին մեղադրում են հարկերից խուսափելու և լիազորությունները չարաշահելու համար։ Նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Լրագրողի փաստաբանը հայտարարել է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտումներով: