Թելման Քալաշյանը կալանավորված է:
Ոստիկանները ձերբակալել են օգոստոսի սկզբին հասարակական մեծ հնչեղություն ստացած Շամիրամի սպանդի մեջ մեղադրվող Թելման Քալաշյանին։ Իրավապահ ստորաբաժանումները նրան հայտնաբերել-բերման են ենթարկել՝ Արմավիրի Ջանֆիդա և Նալբանդյան համայնքների միջնամասում: Հիշեցնենք, որ օգոստոսի մեկին Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահ էր ներխուժել անհայտ անձը և անկանոն կրակ բացել, սպանել-վիրավորել մարդկանց: Նախնական տվյալով՝ հանցագործությունը կատարվել էր կենցաղային հողի վրա, օգտագործվել էր «Սայգա» տիպի որսորդական հրացան: Թելման Քալաշյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է: