Նիդեռլանդների ոստիկանությունը իսպանացի գործընկերներից ահազանգ է ստացել համերգի ժամանակ հավանական ահաբեկչության մասին:
Ռոտերդամում հետաձգվել է ամերիկյան "Ալլահ-Լաս" ռոք խմբի ելույթը: Նիդեռլանդների ոստիկանությունը իսպանացի գործընկերներից ահազանգ է ստացել համերգի ժամանակ հավանական ահաբեկչության մասին: Համերգային դահլիճից ոչ հեռու ոստիկանները հայտնաբերել են իսպանական համարով և գազի բալոններով մեքենա, վարորդը ձերբակալվել է: Ռոտերդամի ոստիկանությունը կասկածել է, որ վարորդը կարող է կապ ունենալ Բարսելոնայի ահաբեկչության հետ, բայց ավելի ուշ հայտարարել է, որ վարորդը հարբած է եղել, իսկ գազի տարաները նախատեսված են եղել կենցաղային նպատակների համար: