Պաշտոնական վարկածը հարկերից խուսափելն է, իսկ լրագրողական հանրության կարծիքը՝ նրա մասնագիտական գործունեությունը:
Ադրբեջանում գրանցվել է մամուլի դեմ ոտնձգության հերթական փաստը. կալանավորվել է հայտնի լրագրող, Թուրան գործակալության տնօրեն Մեհման Ալիևը: Պաշտոնական վարկածը հարկերից խուսափելն է, իսկ լրագրողական հանրության կարծիքը՝ նրա մասնագիտական գործունեությունը: Հենց Թուրանն էր տարածում պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիգովին մերկացնող տեսանյութերը: