27 տարի առաջ այս օրը՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը:
27 տարի առաջ այս օրը՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը՝ «արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը»: Անկախության հռչակագրով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստան: Խորհրդային նախկին հանրապետության անկախության ձեռքբերման հաջորդ փուլով` 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեով ժողովուրդը «այո» ասաց Հայաստանի անկախությանը: