Հայաստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունները և համագործակցությանը վերաբերող հարցեր:
Սոչիում կայացել է Սարգսյան-Պուտին հանդիպումը: Հայաստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունները և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել Սերժ Սարգսյանի՝ 2017-ի մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին: