Գեղարքունիքում ցորենի արտերից գրեթե երեք անգամ պակաս բերք են հավաքել:
Չոր եղանակն ու շոգը ազդել է բերքի որակի ու քանակի վրա: Գեղարքունիքում ցորենի արտերից գրեթե երեք անգամ պակաս բերք են հավաքել: Գարին ևս առատ չէ, ինչը չի կարելի ասել հնդկաձավարի և կարտոֆիլի մասին: Բերքահավաքը մի քանի օրից կսկսեն, առատ բերք են ակնկալում: