Արտավանի բնակիչներից մեկը անսարք ավտոմեքենայով գնացել է խոտհարքի տարածք. խլացուցչից արտանետված բոցերի հետևանքով էլ բռնկվել է հրդեհը։
Հրդեհը բռնկվել էր գյուղի խոտածածկ տարածքում՝ օգոստոսի 10-ին, ապա արագորեն տարածվել էր Սարավանի անտառում. այրվել էր 300 հեկտար անտառ: Պարզվել է, որ Արտավանի բնակիչներից մեկը անսարք ավտոմեքենայով գնացել է խոտհարքի տարածք. խլացուցչից արտանետված բոցերի հետևանքով էլ բռնկվել է հրդեհը։ Նրան մեղադրանք է առաջադրվել: