Վրաստան է մեկնել հայ փրկարարարական շարասյունը՝ 8 հրշեջ և 1 փրկարարական մեքենա, նաև աղետների բժշկության կենտրոնի մեքենան՝ ընդհանուր 57 հոգանոց անձնակազմով:
Հայ հրշեջները օգնության են հասել Վրաստանին, որտեղ այրվում են Բորժոմի անտառները: Հայաստանի Փրկարարական շարասյունը բարեհաջող հասել է Սամցխե-Ջավախք երկրամաս ու տեղակայվել Ծաղվերի բնակավայրի մոտ: Իրականացնելով հետախուզություն՝ հայ փրկարարները սկսել են հրդեհի մարումը:,- տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից: Հիշեցնենք, որ Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցում հրդեհը բռնկվել է կիրակի օրը: