Գերմանիայի կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, որը դեռ 2015-ին դատի էր տվել ազգությամբ թուրք քաղաքական գործիչ Բեքիր Սիփահիին թվիթերում իրեն վիրավորելու համար, հասել է նրա նկատմամբ 30-օրյա ազատազրկման դատավճռի:
Գերմանիայի կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, որը դեռ 2015-ին դատի էր տվել ազգությամբ թուրք քաղաքական գործիչ Բեքիր Սիփահիին թվիթերում իրեն վիրավորելու համար, հասել է նրա նկատմամբ 30-օրյա ազատազրկման դատավճռի: Օզդեմիրը այն քաղաքական գործիչն էր, որը Բունդեսթագի օրակարգ բերեց Հայոց ցեղասպանության հարցը, ինչից հետո հայտնվեց բազմաթիվ թուրքերի սպառնալիքների թիրախում: