Ըստ նոր օրենքի՝ կինը կարող է հղիությունն ընդհատել, երբ վտանգ է սպառնում իր կյանքին, երբ հղիացել է սեռական ոտնձգության հետեւանքով կամ պտուղը կենսունակ չէ:
Ուրախության ճիչեր Չիլիի Սահմանադրական դատարանի դիմաց. ամիսների պայքարից հետո 6 կողմ և 4 դեմ քվեարկությամբ Չիլիի Սահմանադրությունից մասնակիորեն դուրս է եկել հղիության դադարեցման արգելքը: Ըստ նոր օրենքի՝ կինը կարող է հղիությունն ընդհատել, երբ վտանգ է սպառնում իր կյանքին, երբ հղիացել է սեռական ոտնձգության հետեւանքով կամ պտուղը կենսունակ չէ: Նախկինում լատինամերիկյան կաթոլիկ երկրի ամենաքննարկվող ու դատապարտվող օրենքներից մեկի դեմ պայքարի դրոշակակիրը նախագահ Միշել Բաչելետն է: Նա հայց էր ներկայացրել սահմանադրական դատարան, որն էլ նոր օրենք է ընդունել, այն անվանելով «թերապևտիկ աբորտ»: Չիլին Լատինական Ամերիկայի վերջին պետությունն էր, որտեղ դեռևս գործում էր աբորտների արգելքը: