Վրացական Պարցխանականեբի գյուղի մոտ երեկ ավտովթար է տեղի ունեցել . Մերսեդես մակնիշի միկրոավտոբուսը բախվել է տրակտորին:
Վրացական Պարցխանականեբի գյուղի մոտ երեկ ավտովթար է տեղի ունեցել . Մերսեդես մակնիշի միկրոավտոբուսը բախվել է տրակտորին: Պատահարի հետևանքով 6 ուղևոր, բոլորն էլ Հայաստանի քաղաքացի, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քութաիսիի շրջանային հիվանդանոց: ԱԻՆ-ը խոստանում է լրացուցիչ տեղեկատվություն հրապարակել առաջիկա ժամերին։