Հայկական ըմբշամարտի առաջատարը դարձյալ բարձրացրեց Եռագույնը. այս անգամ Փարիզում:
Հայկական ըմբշամարտի առաջատարը դարձյալ բարձրացրեց Եռագույնը. այս անգամ Փարիզում: 98 կգ քաշային կարգում «Ռիո-2016»-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում հաղթեց ռուս Մուսա Եվլոևին 3:1 հաշվով և դարձավ աշխարհի եռակի չեմպիոն: Կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը 8:0 հաշվով հաղթել էր ուզբեկ Ռուստամ Ասակալովին, քառորդ եզրափակչում 6:2 հաշվով վրացի Ռևազի Նադարեիշվիլիին, 1/8 եզրափակչում՝ 10:1 հաշվով՝ ամերիկացի Թրեյսի Հենքոկին, իսկ 1/16 եզրափակչում՝ 3:1 հաշվով՝ իրանցի Սալեհիզադեին: