Տնտեսվարողներին ժամանակ է տրվել՝ վերացնելու խախտումները:
Առայժմ չգնել-չխմել Վայոց Ձորում արտադրված Գետափ, Սառնաղբյուր, Եղեգիս և Ձորն Անուշ անունով լիմոնադները՝ սպառողին զգուշացնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: Կառույցի փորձագետները ստուգել են գազավորված ըմպելիք արտադրող 34 ձեռնարկություն ու սանիտարական պայմանների կոպիտ խախտումների պատճառով՝ կասեցրել 4 արտադրողի գործունեություն: Տնտեսվարողներին ժամանակ է տրվել՝ վերացնելու խախտումները: