Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարի մի հատվածը:
Մայրաքաղաքի մի շարք շրջաններում ջրամատակարարումը դադարեցվել է մինչև օգոստոսի 21-ի գիշեր: Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարի մի հատվածը: Ջրային կորուստների դեմն առնելու նպատակով՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունում մտածում են այլընտրանքային 2-րդ ջրագծի մասին, որը խափանումների դեպքում քաղաքը կապահովի կենարար հեղուկով: