Նախնական տվյալներով՝ հրազենային վնասվածքը պատճառվել է Մկրտչյանին ամրակցված ինքնաձիգից։
ՊՆ N զորամասի տարածքում երեկ երեկոյան հայտնաբերվել է 26-ամյա զինծառայող Անդրանիկ Արմենի Մկրտչյանի մարմինը՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Նախնական տվյալներով՝ հրազենային վնասվածքը պատճառվել է Մկրտչյանին ամրակցված ինքնաձիգից։ Հարուցվել է քրեական գործ, ստեղծվել է քննչական խումբ, Քննչական կոմիտեում, ըստ հաղորդագրության, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։