Մեր երկրի պատվիրակությունը պատմել է Հայաստանի տուրիզմի գրավչությունների մասին, թռուցիկներ բաժանել և ֆիլմի ցուցադրություն կազմակերպել:
Հայկական թառը, կոնյակն ու ջերմ հյուրասիրությունը զարմացրել են ղազախներին: «Astana EXPO-2017» ցուցահանդեսում նշվել է Հայաստանի ազգային օրը: Մեր երկրի պատվիրակությունը պատմել է Հայաստանի տուրիզմի գրավչությունների մասին, թռուցիկներ բաժանել և ֆիլմի ցուցադրություն կազմակերպել: Աստանա միջազգային էքսպոն էներգետիկայի բնագավառում նորարար լուծումների ներկայացման հարթակ է, որտեղ մեր երկրի այցեքարտը արևային էներգիայի զարգացման տեխնոլոգիան է: