Հայկական կոնյակի ու գինու համար վաճառքի նոր շուկաներ գտնելու նպատակով 15 տեղական արտադրող աշնանը ապրանքը կներկայացնի Շանհայի միջազգային «ProWine» ցուցահանդեսում:
Հայկական կոնյակի ու գինու համար վաճառքի նոր շուկաներ գտնելու նպատակով 15 տեղական արտադրող աշնանը ապրանքը կներկայացնի Շանհայի միջազգային «ProWine» ցուցահանդեսում: Հարցը քննարկվել է Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում: Հոկտեմբերին էլ երկիրը կհյուրընկալի Եվրոպայից, ԱՄՆ-ից ու Կանադայից հրավիրված փորձագետ-լրագրողների, բլոգերների՝ նրանց միջոցով օտարազգի սպառողին հայկական գինեգործական ավանդույթներն ու ալկոհոլային խմիչքների արտահանման մեր պոտենցիալը ներկայացնելու համար: Նոյեմբերին գինու կոնֆերանս կանցկացվի: Սեպտեմբերին կհայտարարվի «Հայաստանի տնկարկների կադաստր» նախագծի մեկնարկը: