Սերժ Սարգսյանն իր հեռագրում Իսպանիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին մաղթել է ուժ ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին իր անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Հայաստանի նախագահը: Սերժ Սարգսյանն իր հեռագրում Իսպանիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին մաղթել է ուժ ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: «Նման անմարդկային գործողությունները վերստին գալիս են հաստատելու մեր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է միասնականորեն և վճռականությամբ շարունակել միջազգային հանրության պայքարը ահաբեկչության չարիքի և բռնության բոլոր դրսևորումների դեմ»,- ասված է հեռագրում: