Ջրի պարզությունը, տեսարժան բնությունն ու զբաղմունքի ենթակառուցվածքները հարյուրավոր զբոսաշրջիկների են բերում այստեղ:
Հավատքի ուժով, գեղեցկությամբ ու ղողանջների զիլ ձայնով՝ զբոսաշրջիկներին իր բակ է կանչում Հաղարծինը: Տավուշ աշխարհի ճարտարապետական գոհարն անմահանում է օտարերկրացիների ֆոտոխցիկներում: Տուրիստական քարտեզի ամենապահանջված հասցեներից է նաև Պարզ լիճը, որը վանական համալիրից քիչ հեռու է գտնվում: