Մայոր Հովհաննիսյանն այս պահին վերականգնողական կուրս է անցնում «Արմենիա» բուժկենտրոնում, ինչից հետո միայն կվերադառնա ծառայության:
Հունիսի 16-ին Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանի երկու աչքի տեսողությունն էլ վերականգնվել է: Նա դուրս է գրվել Մալայան ակնաբուժական կենտրոնից: Վիրաբույժ Արմեն Վարդանյանի խոսքով, պայմանագրային զինծառայողը տեսողության հետ կապված խնդիր չունի, հետագա բարդությունների վտանգ ևս չկա:
Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչությունից «Օրակարգ»-ին հայտնեցին, որ մայոր Հովհաննիսյանն այս պահին վերականգնողական կուրս է անցնում «Արմենիա» բուժկենտրոնում, ինչից հետո միայն կվերադառնա ծառայության: