Մեքենայի վարորդին հաջողվել է փախչել: Ըստ տարբեր աղբյուրների, 13 մարդ է զոհվել, կա 100 վիրավոր:
Բարսելոնայում անհայտ անձը միկրոավտոբուսով մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Մեքենայի վարորդին հաջողվել է փախչել: Ըստ տարբեր աղբյուրների, 13 մարդ է զոհվել, կա 100 վիրավոր: Ըստ մեկ այլ լուրի՝ միջադեպից հետո երկու զինված մարդ ներխուժել է տարածքում գտնվող ռեստորանն ու պատանդներ վերցրել: Անվտանգության նկատառումներով փակվել են վտանգավոր գոտում գործող հանրային վայրերը, ոստիկանությունը հորդորել է բնակիչներին ու զբոսաշրջիկներին չմոտենալ Կատալոնիա հրապարակին հարակից շրջաններին: