Արման Թաթոյանը սահմանին ապրող խաղաղ բնակիչների իրավունքների խախտման դեպքերն արձանագրել և ուղարկել է միջազգային իրավապաշտպան կառույցներին:
Ադրբեջանական կրակոցների պատճառով սահմանապահ գյուղացին տունը չի լքի անգամ այն ժամանակ, երբ կրակում են դպրոցների ու տների վրա: Տավուշի վեցից ավելի սահմանամերձ համայնքներում կրակոցները հատուկ թիրախավորված են եղել. ասում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: Արման Թաթոյանը սահմանին ապրող խաղաղ բնակիչների իրավունքների խախտման դեպքերն արձանագրել և ուղարկել է միջազգային իրավապաշտպան կառույցներին: