Ավարտվեց Գրանդ Չես տուրի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը։
Ավարտվեց Գրանդ Չես տուրի 4-րդ փուլի Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարը։ Գրոսմայստեր Լևոն Արոնյանը միանձնյա դարձավ հաղթող։ Վերջին 3 տուրում նա առավելության հասավ Կարյակինի ու Դոմինգեսի նկատմամբ և ոչ ոքի խաղաց Նակամուրայի հետ։ Արդյունքում՝ 12 միավորով, (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար 1 միավոր), դարձավ մրցաշարի միանձնյա հաղթողը։ 2-3-րդ տեղերը 11 միավորով զբաղեցրեցին Նակամուրան և Կարուանան։ Գարի Կասպարովը վերջին 3 տուրից 2-ում պարտվեց, իսկ մեկում խաղաց ոչ ոքի՝ ավարտելով մրցաշարը 7 միավորով և կիսելով 8-10-րդ տեղերը։