Այս պահին չորս տասնյակ փրկարար, նաև քաղաքացիական անձինք շարունակում են ցամաքային հրդեհաշիջման աշխատանքները:
Խոսրովի արգելոցի հրդեհի հետմարման աշխատանքները շարունակվում են: Պաշտպանության նախարարության ուղղաթիռով հետախուզության արդյունքում, որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76»-ի թռիչքները: Եվ այժմ ինքնաթիռն իրականացնում է 13-րդ թռիչքը: Արգելոցի տարածքում երեկոյան տեղացած անձրևի կարճատևության և այժմ տեղումների բացակայության պատճառով, երկնքից հրդեհաշիջման նպատակն է անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր ապահովելը առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով: Այս պահին չորս տասնյակ փրկարար, նաև քաղաքացիական անձինք շարունակում են ցամաքային հրդեհաշիջման աշխատանքները: