Կառավարության այսօրվա նիստը, որ վարչապետի արձակուրդում գտնվելու կապակցությամբ վարել է փոխվարչապետը՝ սկսվել է «Խոսրովի» խնդրով:
Կառավարության այսօրվա նիստը, որ վարչապետի արձակուրդում գտնվելու կապակցությամբ վարել է փոխվարչապետը՝ սկսվել է «Խոսրովի» խնդրով: Վաչե Գաբրիելյանը տեղեկացրել է՝ Արտակարգ իրավիճակների ու բնապահպանության նախարարները շարունակում են գտնվել դեպքի վայրում, հարցը՝ հանրապետության նախագահի ու կառավարության ղեկավարի անմիջական հսկողության ներքո է: ԱԻՆ փոխնախարարն էլ զեկուցել է. երեկվա դրությամբ կրակի օջախները մարված են, ընթացքում են հետհրդեհաշիջման աշխատանքները: