Պրոֆեսիոնալ մարզիչն ուսումնասիրում է ծանրամարտի հայկական տեխնիկան՝ այն ամերիկյան ֆուտբոլում ներդնելու համար:
Չիկագոյից Երևան է եկել Ղուկաս Մեկաելյանը՝ մեր մարզիկների հաջողության գաղտնիքը բացահայտելու: Պրոֆեսիոնալ մարզիչն ուսումնասիրում է ծանրամարտի հայկական տեխնիկան՝ այն ամերիկյան ֆուտբոլում ներդնելու համար: Ամերիկյան սպորտի լավագույնների հետ աշխատող մարզիչն ասում է՝ Գյումրիից շատ բան ունեն սովորելու: