Ինչպես կիրականացվի այս ծրագիրը` ամրագրված է համաձայնագրում, որը ստորագրվել է օգոստոսի 17-ին՝ Երևանում:
Նոր փուլ՝ հայ-իրանական համագործակցությունում: Ինչպես կիրականացվի այս ծրագիրը` ամրագրված է համաձայնագրում, որը ստորագրվել է օգոստոսի 17-ին՝ Երևանում: Այս համագործակցությունը զարգանալու է զբոսաշրջության, առևտրի ու արդյունաբերության ոլորտներում:
«Էկոնոմիկայի նախարարությունում ստորագրեցինք փոխըմբռնման հուշագիր, որը հստակեցնում է «Մեղրի» և «Արաս» հատուկ տնտեսական գոտիների գործակցության շրջանակները: Հայաստանը շատ հարուստ է գունավոր մետաղներով, զարգացած արդյունաբերությամբ: Իրանն էլ ունի գազ: Գործակցելով՝ մենք կարող ենք երկուստեք զարգացնել միմյանց տնտեսությունը: Նախարար Կարայանի հետ պայմանավորվեցինք համատեղ այս մոդելն սկսել պղնձի արդյունաբերությունից»,- նշել է ԻԻՀ նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանին: