Հանրապետությունում կանխատեսված է անձրև ու ամպրոպ, իսկ վերջին երկու շաբաթում բռնկված հրդեհների առաջն առնել, կարծես, հաջողվում է:
Վերջին մեկ ամսում առաջին անգամ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ չկա նախազգուշացում հրդեհավտանգ իրավիճակի մասին: Ջերմաստիճանը մի քանի աստիճանով նվազել է: Հանրապետությունում կանխատեսված է անձրև ու ամպրոպ, իսկ վերջին երկու շաբաթում բռնկված հրդեհների առաջն առնել, կարծես, հաջողվում է: Կրակը չեզոքացվել է Արտավանում, լավ լուրեր կան նաև «Խոսրովի արգելոցից»: