Օգոստոսի 17-ից մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց և Արշակունյաց պողոտա-Նժդեհի փողոց խաչմերուկներում երթևեկության փոփոխություններ կլինեն:
Օգոստոսի 17-ից մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց և Արշակունյաց պողոտա-Նժդեհի փողոց խաչմերուկներում երթևեկության փոփոխություններ կլինեն: Աջ շրջադարձով Արտաշիսյան փողոցից դեպի Բագրատունյաց պողոտա՝ Իսակովի պողոտայի ուղղությամբ, և Արշակունյաց պողոտայից դեպի Նժդեհի փողոց՝ Արցախի պողոտայի ուղղությամբ, երթևեկող տրանսպորտային միջոցները լուսացույցների սեկցիաներով այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգ առնելու՝ խցանումներից խուսափելու նպատակով: