Թուրքիայի հյուպատոսության ճնշման տակ՝ ընկերությունը հրաժարվել է փակցնել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի պաստառը:
Գլենդելի հայ համայնքի առօրյան խռովել է «Ամերիկանա» խոշոր ընկերության հակահայկական որոշումը: Թուրքիայի հյուպատոսության ճնշման տակ՝ ընկերությունը հրաժարվել է փակցնել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի պաստառը: Տեղի հայերը չեն պատրաստվում լռել. պնդում են, որ խնդիրը ոչ թե հայկականության, այլ մարդկայնության դաշտում է: