Առավոտյան հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են նաև Վայոց ձորում:
Առավոտյան հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են նաև Վայոց ձորում: Դրանց մասնակցել է 5 հրշեջ-փրկարար իրենց հրամանատարի հետ, անտառտնտեսության 18 աշխատակից: Հերթապահում է «Լիդիան Արմենիա» ընկերության 1 ջրատար ավտոմեքենա: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է 10:05-ին, տարածման վտանգ այլևս չկա: