«Google»-ն իր լեզուների բազան ընդլայնել է շուրջ 30 նոր լեզվով, որոնց թվում են հայերենը, վրացերենը և մի շարք այլ լեզուներ:
Գուգլ որոնողական համակարգում արդեն կարելի է ձայնային որոնումներ կատարել նաև հայերեն: «Google»-ը հայերեն խոսքի ճանաչում է ներդրել «Android» համակարգի «Google App»-ում: «Google»-ն իր լեզուների բազան ընդլայնել է շուրջ 30 նոր լեզվով, որոնց թվում են հայերենը, վրացերենը և մի շարք այլ լեզուներ: Ընկերությունն աշխատել է լեզվակրերի հետ և մեքենայական ուսուցման համար հավաքագրել է ձայնային արտահայտություններ: