Կորեական թերակղզում լարվածությունը պահպանվում է:
Կորեական թերակղզում լարվածությունը պահպանվում է: Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը հայտարարել է, թե պատրաստ է որոշ ժամանակ հետևել, իր ձևակերպմամբ՝ յանկիների հիմար վարքագծին, բայց և խորհուրդ է տվել ամերիկացիներին սթափ ուղեղով քննարկել իրադրության դրական ու բացասական կողմերը և հիշել, որ հակամարտությունը վտանգավոր է երկու կողմերի համար էլ: Կիմ Չեն Ընը նաև վստահեցրել է, որ պատրաստ է պատասխանել ԱՄՆ սպառնալիքին: Կորեական հարցը անհանգստացնում է նաև Եվրոպային: Գերմանիայի կանցլեր Մերկելն առաջարկել է իրադրությունը քննարկել 6+1 ձևաչափով: