Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Խոսրովի արգելոցում բռնկած հրդեհը դեռ լիարժեք չի մարվել: Հրդեհաշիջման աշխատանքները չեն դադարում: Վաղ առավոտից ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռը հրդեհաշիջող 4 թռիչք է արել արգելոցի տարածքում: Հինգերորդը ևս նախատեսված է: Բացի հրշեջ-փրկարարներից ու ցամաքային տեխնիկայից, աշխատանքներում ներգրաված է նաև Պաշտպանության նախարարության 2 ուղղաթիռ: Հրշեջներին օգնում են պաշտպանության նախարարության, ոստիկանության, անտառնտեսության աշխատակիցներ, հարակից գյուղերի բնակիչներ, կամավորներ: Նախնական տվյալով Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: