Նախարար Տոնոյանը զեկուցել է նաև հրդեհաշիջման ժամանակ ի հայտ եկած դժվարությունների ու խնդիրների, դրանց լուծման համար օրեր առաջ Նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների, այդ թվում՝ Ռուսաստանից հատուկ ինքնաթիռ խնդրելու վերաբերյալ:
Արձակուրդից վերադարձած ՀՀ Նախագահին արտակարգ իրավիճակների նախարարը զեկուցել է այդ պահի դրությամբ «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված խոշոր հրդեհի, ինչպես նաև Վայոց ձորի Արտավան գյուղի մոտ բռնկված հրդեհի մարման ուղղությամբ աշխատանքների մասին: Նախարար Տոնոյանը զեկուցել է նաև հրդեհաշիջման ժամանակ ի հայտ եկած դժվարությունների ու խնդիրների, դրանց լուծման համար օրեր առաջ Նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների, այդ թվում՝ Ռուսաստանից հատուկ ինքնաթիռ խնդրելու վերաբերյալ: