Նախնական տվյալով, երիտասարդը ջրահեղձ է եղել կիրակի ժամը 18:00-ի սահմանում՝ Սևանա լճում լողալու ժամանակ։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ «Սևան» բժշկական կենտրոնից երեկ ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 20-ամյա երիտասարդի մարմին։ Քննությամբ պարզվել է, որ տուժողը Հայաստանում տեղակայված ռուսական զորամասի պայմանագրային զինծառայող է՝ ազգությամբ ռուս, ով 3 ծառայակից ընկերների հետ դեպքի օրը գտնվել է Գեղարքունիքի մարզում։
Նախնական տվյալով, երիտասարդը ջրահեղձ է եղել կիրակի ժամը 18:00-ի սահմանում՝ Սևանա լճում լողալու ժամանակ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պարզվում են հանգամանքները: