Հայաստանը Ռուսաստանից ինքնաթիռ է խնդրել Խոսրովի անտառում մոլեգնող հրդեհը մարելու համար:
Հայաստանը Ռուսաստանից ինքնաթիռ է խնդրել Խոսրովի անտառում մոլեգնող հրդեհը մարելու համար: Երրորդ օրն է հրշեջներին չի հաջողվում հանգցնել տարածվող կրակը: Վաղ առավոտյան պաշտպանության նախարարության ուղղաթիռով 2 թռիչք են իրականացրել: Կրակի դեմ շարունակում են պայքարել հրշեջ փրկարարները: Միաժամանակ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել արգելոցում հրդեհի բռնկման վերաբերյալ: