Արցախի նախագահի հրամանագրով՝ սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արման Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Արման Սամվելի Մովսիսյանը: Դեպքը տեղի է ունեցել ժամը 11:00-ի սահմանում Պաշտպանության Բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Արցախի նախագահի հրամանագրով՝ սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արման Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։