ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ սարքավորումներն առաջին փուլով Հայաստան կբերվեն արդեն նոյեմբերին:
Շուտով կսկսվի ատոմակայանի նոր սարքավորումների մատակարարումը: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ սարքավորումներն առաջին փուլով Հայաստան կբերվեն արդեն նոյեմբերին: Սարքավորումների փոխարինման նպատակով մրցույթներ են անցկացվում, պայմանագրեր կնքվում: Առաջին կիսամյակում կնքվել է 16 պայմանագիր, որոնք ներկայացվել են Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների հաստատմանը: Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Երևանի և Մոսկվայի միջև ստորագրված՝ համաձայնագրով՝ տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։