Սա Վագըֆում նշվող ամենահայտնի տոնն է, որին մասնակցում են ոչ միայն հայկական, այլև ասորական և ալևիական համայնքների ներկայացուցիչներ:
Թուրքիայի միակ հայկական գյուղում՝ Վագըֆում նախորդ տարիների նման՝ այս տարի ևս, տոնին մասնակցել են բազմաթիվ հայեր՝ աշխարհի տարբեր ծայրերից: Սուրբ պատարագը մատուցել է համայնքի նորընտիր պատրիարք Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը: Եկեղեցու բակում պատրաստվել է ավանդական հարիսա, որը բաժանվել է ուխտավորներին: Սա Վագըֆում նշվող ամենահայտնի տոնն է, որին մասնակցում են ոչ միայն հայկական, այլև ասորական և ալևիական համայնքների ներկայացուցիչներ: