Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Խորհուրդն օգոստոսի 10-ին իրականացրեց Առաջին ալիքի նոր եթերաշրջանի եզրափակիչ քննարկումը: Այն մեկնարկելու է 2017-ի սեպտեմբեր ամսից: Նախատեսվում է հեռուստադիտողին ներկայացնել նոր ու հետաքրքիր նախագծեր, կրթական և մշակութային բովանդակությամբ հագեցած հաղորդաշարեր, վավերագրական ֆիլմեր, բոլորովին նոր ձևաչափով ծրագրեր: Սեպտեմբերից Առաջինի եթերում կլինեն ինչպես արդեն սիրված հաղորդավարներ, այնպես էլ՝ նոր դեմքեր: