Դրանք բարևում, կանչում ու ևս 21 իրավիճակում օգնության են գալիս միայն Արցախի բարբառով:
«Զանգին» հայկական պիտակների նոր շարք է թողարկել: Դրանք բարևում, կանչում ու ևս 21 իրավիճակում օգնության են գալիս միայն Արցախի բարբառով: Զվարճալի պիտակներն առայժմ 24-ն են, բայց կշատանան: Շուտով հեռախոսային մարդուկներն իրենց զգացմունքները կարտահայտեն նաև Լոռու, Շիրակի ու Գավառի բարբառով: