Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բակիևը պլանավորել է անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում իրականացնել Թուրքիայի հարավում՝ Ադանայի նահանգում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված ամերիկյան օդանավերի դեմ:
Թուրքիայի անվտանգության ուժերը Ռուսաստանի քաղաքացու են ձերբակալել. կասկածվում է ամերիկյան ռազմական օդանավերի դեմ ահաբեկչական հարձակում պլանավորելու մեջ:
«Hurriyet Daily News»-ի տվյալով՝ ձերբակալված Ռենատ Բակիևը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից է: Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բակիևը պլանավորել է անօդաչու թռչող սարքի միջոցով հարձակում իրականացնել Թուրքիայի հարավում՝ Ադանայի նահանգում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված ամերիկյան օդանավերի դեմ: Այդ նպատակով նա ուսումնասիրել է Ադանա քաղաքի և «Ինջիրլիքի» շրջակայքը: Բակիևը նաև պլանավորել է ահաբեկչական հարձակում գործել տեղի ալևիների համայնքի կենտրոնի վրա: Նա ձերբակալվել է հենց ալևիների կենտրոնի մերձակայքում։